Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
«…ԵՎ ԲԱՌԵՐԻ ՀԱՄԱՐ ՔՈ ՄԱՐՄԱՐՅԱ…»
13.06.2019
Հունիսի 13-ին Գորիսում համայնքապետարանի նախաձեռնությամբ նշվեց հայ մեծանուն արձակագիր Ակսել Բակունցի 120-ամյակը. միջոցառումներին մասնակցեց նաեւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:
Հոբելյանական միջոցառումների առանցքը գրողի տուն-թանգարանն էր, որտեղ հնչեցին ելույթներ, երաժշտական կատարումներ, կազմակերպվել էր գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես, բեկամանացմամբ ներկայացվեց հատված գրողի կյանքից:
Իսկ մինչ այդ Գորիսի Կոմիտասի փողոցում հուշատախտակ բացվեց. այն տեղադրվել է շենքի պատին, որտեղ գործել է քաղաքի երբեմնի ծխական դպրոցը, որտեղ 1905-1910թթ. ուսում է առել Բակունցը: Իսկ դրանից առաջ Սյունիքի մարզպետը, Գորիս համայնքի ղեկավարը, բազմաթիվ գորիսեցիներ, օրվա առիթով Հայաստանից եւ դրսից քաղաք այցելած հյուրերը ծաղիկներ դրեցին մեծ արձակագրի հուշարձանին:
Օրը եզրափակվեց Գ.Տաթեւացու հրապարակում կազմակերպված համերգով: