Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄՈՍԿՎԱՅԻՑ ՍՅՈՒՆԻՔ՝ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ

18.06.2019

Այսօր Սյունիքի մարզպետարանում հյուրընկալվեց տաղանդավոր հայ  դաշնակահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, տարբեր մրցնակների արժանացած, Վ.Սպիվակովի հիմնադրամի համերգային ծրագրերի մշտական մասնակից 12-ամյա Կարինա Տեր-Ղազարյանը։

Նա ծնվել, բնակվում եւ սովորում է Մոսկվայում՝ Գնեսինների անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցում, 5 տարեկանից է նվագում, առաջին մենահամերգն ունեցել է 9 տարեկանում:

Այս օրերին Կարինան համերգներով հանդես է գալիս Սյունիքի մարզի տարբեր համայնքներում. արդեն հասցրել է ելույթ ունենալ Սիսիանում, Ագարակում, Խնձորեսկում եւ Գորիսում, այսօր համերգ կունենա կապանցի երաժշտասերների համար, վաղը կրկին կնվագի Գորիսում:

Կարինային ուղեկցում են ծնողները. նրանք մարզպետարանի աշխատակիցներից շնորհակալանքի խոսքեր լսեցին աղջկա համերգային ուղեւորությունը մեր մարզում կազմակերպելու համար, իսկ իրենք տպավորված են Սյունիքի բոլոր վայրերում այն ընդունելությունից, որին արժանացել է 12-ամյա դաշնակահարուհին:  

Կարինա Տեր-Ղազարյանը մարզպետարանում նաեւ իր հայրենիքը խորհրդանշող հուշանվեր ստացավ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36