Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ ԷԻՆ

22.07.2019

Հուլիսի 22-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ ընդլայնված խորհրդակցություն, որը վարում էր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները, ՀՀ ԿԵ տեսչական մարմինների Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների, ճանապարհաշինական ընկերությունների, ԱԻՆ մարզային փրկարար ծառայության ղեկավարները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների պետերը։

Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին մի շարք հարցեր. մասնավորապես, զեկուցվեց համայնքներում սեփական եկամուտների հավաքման ընթացքի եւ ապառքների մարման դինամիկայի, համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման, համահայկական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքի եւ խնդիրների մասին, քննարկվեցին նաեւ մարզում աղբահանության կազմակերպման աշխատանքների ընթացքն ու խնդիրները, համայնքներում անասնաբուժական ծառայությունների մատուցման վիճակը, հակահրդեհային միջոցառումների ուղղությամբ տարվող աշխատանքները։

ՀՀ ԿԵ տեսչական մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց բնագավառներում իրականացվող աշխատանքներն ու խնդիրները, իսկ մարզի ճանշինների ղեկավարները զեկուցեցին Սյունիքում այս ոլորտում ընթացող աշխատանքների մասին։

Մարզպետ Հունան Պողոսյանը հանձնարարեց ՃՇՇ-ներին ուշադրություն դարձնել իրականացվող աշխատանքների որակին եւ ճանապարհների ու ճամփեզրերի մաքրությանը։


← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24