Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄՐՑՈԻՅԹ ԳՈՐԻՍԻ ԲԿ-Ի ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՄԱՐ

26.07.2019

Հուլիսի 25-ին ՀՀ կառավարության 2011թ․N 992-Ն եւ ՀՀ Սյունիքի մարզպետի 2011թ․ N145-Ն որոշումների համաձայն՝ տեղի է ունեցել մրցույթ՝ Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր պաշտոնի համար։

Նշենք, որ մրցույթին ներկա են եղել նաեւ դիտորդներ՝ ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ առողջապահության նախարարության, ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ։

Մրցույթի առաջին՝ թեստավորուման փուլն անցկացվում է գրավոր, թեստավորման արդյունքների յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր: Մասնակիցը հաջորդ` հարցազրույցի փուլ է անցնում թեստավորման առաջադրանքների առնվազն 90 տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում:

Այս փուլն անցել էին բոլոր 4 թեկնածուները հետեւյալ արդյունքներով․

Դավիթ Մաշուրյան՝ 100 տոկոս՝ 50 միավոր,

Տիգրան Խաչատրյան՝ 100 տոկոս՝ 50 միավոր,

Սլավիկ Ամիրյան՝ 96 տոկոս՝ 48 միավոր,

Սպարտակ Ամիրյան՝ 94 տոկոս՝ 47 միավոր։

Հաջորդ՝ հարցազրույցի փուլն անցկացվում է հարցատոմսերով, որոնք ձեւավորվում են համակարգչային ծրագրով եւ բաղկացած են հինգ հարցից` տնօրենի լիազորությունների շրջանակներում` մասնակցի գործնական կարողություններն ստուգելու նպատակով: Հարցատոմսերի առնվազն 4 հարցերի պատասխանները ճիշտ գնահատվելու դեպքում մասնակիցն անցնում է մրցույթի երրորդ փուլ։

2-րդ փուլը եւս հաղթահարեցին բոլոր թեկնածուները, արդյունքներն են․

Դավիթ Մաշուրյան՝ 5 հարցից 5 ճիշտ պատասխան,

Տիգրան Խաչատրյան՝ 5 հարցից 5 ճիշտ պատասխան,

Սլավիկ Ամիրյան՝ 5 հարցից 5 ճիշտ պատասխան,

Սպարտակ Ամիրյան՝ 5 հարցից 4 ճիշտ պատասխան։

3-րդ փուլում թեկնածուն բանավոր կարգով ներկայացնում է կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը, որի վերաբերյալ հանձնաժողովի անդամները կարող են տալ նաեւ դրան առնչվող լրացուցիչ հարցեր: Յուրաքանչյուր մասնակցի կողմից զարգացման նախնական ծրագիրը ներկայացվելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն` հանձնաժողովի նախագահի կողմից կնքված եւ ստորագրված քվեաթերթիկների միջոցով:

Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

Քվեարկության արդյունքում մրցույթում հաղթող ճանաչվեցին 2 հոգի՝ Դավիթ Մաշուրյանը եւ Տիգրան Խաչատրյանը։

Քվեարկության արդյունքներն են․

Դավիթ Մաշուրյան՝ կողմ 6, դեմ 1,

Տիգրան Խաչատրյան՝ կողմ 4, դեմ 3,

Սլավիկ Ամիրյան՝ կողմ 3, դեմ 4,

Սպարտակ Ամիրյան՝ կողմ 3, դեմ 4։

Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված կարգով տրված բողոքի բացակայության դեպքում հանձնաժողովը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ իր որոշումը ներկայացնում է լիազոր մարմնի ղեկավարին, որը որոշումն ստանալուց հետո եռօրյա ժամկետում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ, սահմանված կարգով, կնքում է աշխատանքային պայմանագիր` առավելագույնը 5 տարի ժամկետով։

Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով), հանձնաժողովի անդամի, Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի ներկայացուցչի կողմից: Բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մեկ ժամվա ընթացքում` լիազոր մարմնին, որը պարտավոր է բողոքն ստանալուց հետո 1-օրյա ժամկետում ստեղծել հանձնաժողով լիազոր մարմնի եւ առողջապահության բնագավառի պետական լիազոր մարմնի հավասար թվով ներկայացուցիչներից:Անհրաժեշտության դեպքում բողոքի քննարկմանը կարող է հրավիրվել հանձնաժողովի անդամը (անդամները):

Մրցույթի արդյունքների վերաբերյալ սահմանված ժամկետում բողոք են ներկայացրել մրցույթի մասնակիցներից Սլավիկ Ամիրյանը եւ Սպարտակ Ամիրյանը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53