Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԵՑԻՆ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԵԴԱԼԱԿԻՐ

30.07.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր ընդունել է Կապանի թիվ 2 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արեն Պետրոսյանին եւ շնորհակալագիր հանձնել նրան։

Հաղթելով կենսաբանության առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում՝ Արենը 12 աշակերտներից մեկն էր, որոնք մրցեցին ՀՀ-ն ներկայացնող օլիմպիականների 4 հոգանոց խմբում ընդգրկվելու համար։ Եվ նա մայրաքաղաքից ընտրված մյուս 3 աշակերտների հետ միասին, 2019թ հուլիսի 14-21-ը Հունգարիայի Սեգեդ քաղաքում մասնակցելով կենսաբանության միջազգային օլիմպիադային, արժանացավ պատվավոր բրոնզե մեդալի (խմբից մեկ հոգի էլ գովասանագրի է արժանացել)։

Այսպիսով, սյունեցի Արենը, խմբում միակ մարզաբնակը լինելով, բարձր է պահել Հայաստանի Հանրապետության պատիվը, ինչի համար էլ Հունան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նրան։
Մարզպետը նաեւ հետաքրքրվեց հյուրի նախասիրություններով, հորդորեց չբավարարվել ձեռքբերումով։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53