Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԲԱՐԻ ԵՐԹ ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ
06.08.2019
Համահայկական 7-րդ ամառային խաղերի Սյունիքի մարզի պատվիրակությունը մարզպետ Հունան Պողոսյանի գլխավորությամբ այսօր Գորիսի Գրիգոր Տաթեւացու անվան հրապարակից ուղեւորվեց Արցախ։
Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա այսօր երեկոյան՝ Ստեփանակերտի Ստ․ Շահումյանի անվան մարզադաշտում, փակումը՝ օգոստոսի 17-ին՝ Երեւանի Ազատության հրապարակում:
Խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն՝ սպորտով»:
Սյունիքի մարզից 70 մարզիկներ կմրցեն աթլետիկա, շախմատ, հրաձգություն, սեղանի թենիս, մինի ֆուտբոլ, բազկամարտ, վոլեյբոլ, բասկետբոլ մարզաձեւերում։