Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ

09.08.2019

Սյունիքում շարունակվում են համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով 2019-ին հաստատված աշխատանքները։

Այս պահին մարզում իրականացվում են հետեւյալ ծրագրերը

 

1 Խնձորեսկ բնակավայրում (Գորիս համայնք) խմելու ջրի կապտաժների կառուցումկառուցվում է  3 հատ կապտաժ, անց է կացվում 17 կմ խողովակաշար:
Ծրագրի արժեքը 63 մլն դրամ է, որից 38 մլն դրամը ՀՀ պետբյուջեի ներդրումն է, 25 մլն դրամը՝  համայնքինը։

 

2 Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի նախակրթարանի մեկ մասնաշենքի վերանորոգում։
Ծրագրի արժեքը  29,8 մլն դրամ է, որից 11,9 մլն դրամը հատկացնում է  ՀՀ պետբյուջեն, 17,9 մլն դրամ՝ համայնքը։

 

3 Սիսիան քաղաքի Դուրյան 2, Խանջյան 1ա, Սիսական 9, Սիսական 11, Սիսական 15, Սիսական 19, Սիսական 46, Արամ Մանուկյան 3 եւ  Դաստակերտ (Սիսիան համայնք) բնակավայրի Ա. Ավետյան 2, Ա. Ավետյան 4, Ա. Ավետյան 14, Ա. Ավետյան 15 բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգում։
Ծրագրի արժեքը 150 մլն դրամ է, որից 82 մլն դրամը ՀՀ պետբյուջեի ներդրումն է, 68 մլն դրամը՝ համայնքինը։  

 

4 Սիսիանում Խանջյան, Մյասնիկյան-Արամ Մանուկյան-Շահումյան փողոցների, Սիսիան-Իշխանասար ճանապարհահատվածի բարեկարգում։
Ծրագրի ընդհանուր արժեքը 194 մլն դրամ է, որից 107 մլն դրամը հատկացվում  է ՀՀ պետբյուջեից, 87 մլն դրամ՝ համայնքային բյուջեից։  

 

5 Սիսիանում Կ.Դեմիրճյանի անվան այգու եւ  Բռնակոթ բնակավայրի հրապարակի բարեկարգում։
Ծրագրի արժեքը 137 մլն դրամ է, որից ՀՀ պետբյուջեի ներդրումը 55 մլն դրամ է, համայնքինը՝ 82 մլն դրամ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33