Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏՈՆԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԻՏԻՆԳ՝ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

13.08.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր Կապանում մասնակցել է N զորամասի կազմավորման 17-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը։

Զորամասի հյուրերը նախ հրամանատարության ուղեկցությամբ ծանոթացան ուսումնական կետերում ցուցադրված զինամթերքին ու տեխնիկային։ 
Այնուհետեւ տեղի ունեցավ հանդիսավոր միտինգ, որի ընթացքում ներկայացվեցին զորամասի պատմությունը, անցած ուղին, հնչեցին շնորհավորանքներ։

Ներկա էին նաեւ ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարը, Կապան համայնքի ղեկավարը, զինվորականներ, Հայրենական մեծ պատերազմի ու Արցախյան ազատամարտի վետերաններ, դպրոցականներ, մանկավարժներ ու այլ հյուրեր։

Շնորհավորելով բոլորին պանծալի օրվա կապակցությամբ՝ Հունան Պողոսյանը շնորհավորեց նաեւ զինվորների ծնողներին, որոնք հպարտությամբ են ճանապարհել նրանց բանակ։ «Հպարտ եմ, որ այսօր մեզ հետ նաեւ տոնակատարությունը կիսում են Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան քառօրյայի մեր սիրելի վետերանները, - նշեց մարզպետն ու դիմելով զորամասի ծառայողներին՝ կոչ արեց, - սիրելի՛ զինվորներ, ենթասպաներ, սպաներ, հրամանատարներ, խնդրում եմ բոլորիդ՝ ծառայությունը կատարել պատվախնդրորեն ու հիշել, որ ունենք փոքրիկ, բայց հպարտ, գեղեցիկ Հայաստան։ Ուրեմն՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Հայկական բանակը, եւ կեցցե՛ք դուք՝ Հայկական բանակի զինվորներդ»։

Շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ հղեցին նաեւ ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ժ.Պողոսյանը, զորամասի հրամանատար գնդապետ Ա.Պողոսյանը եւ այլք։

Օրվա առիթով մի շարք զինվորականներ տարբեր պարգեւների ու խրախուսանքների արժանացան։

Տոնական օրը զարդարեցին նաեւ Կապանի մշակույթի կենտրոնի ստեղծագործական կազմի անդամները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53