Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ․ ՏԱՍԸ ՄԵԴԱԼ՝ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

23.08.2019

Օգոստոսի 5-17-ն անցկացված  Համահայկական 7-րդ ամառային խաղերին Սյունիքի մարզից 100-ից ավելի պատվիրակ մասնակցեց, նրանցից 70-ը՝ մարզիկներ աթլետիկա, շախմատ, հրաձգություն, սեղանի թենիս, մինի ֆուտբոլ, բազկամարտ, վոլեյբոլ, բասկետբոլ մարզաձեւերից։

Սյունեցի մարզիկներից 10 հոգի խաղերից վերադարձել են մեդալներով՝ 8 հոգի կապանցի աթլետներն են՝ երկու ոսկե, չորս արծաթե եւ երկու բրոնզե մեդալներով, 2 հոգի՝ Գորիսից սպորտային պարերի մրցման  մասնակիցները՝ մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալներով։

Ի դեպ, համահայկական խաղերին մասնակցող 161 քաղաքների շարքում վաստակած մեդալների թվով մարզկենտրոն Կապանը 9-րդ հորիզոնականում է։

Այսպիսով

ԿԱՊԱՆ

------------

Կապանի աթլետիկայի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի սաներ

 

1․ ոսկե մեդալ՝ աթլետիկա, 4x100մ փոխանցավազք, տղամարդկանց թիմ,

2 ոսկե մեդալ՝ աթլետիկա, եռացատկ, Լեւոն Աղասյան,

3 արծաթե մեդալ՝ աթլետիկա, հեռացատկ, Գոռ Բեգլարյան,

4 արծաթե մեդալ՝ աթլետիկա, հեռացատկ, Մարիետա Մինասյան,

5 արծաթե մեդալ՝աթլետիկա, եռացատկ, Մարիետա Մինասյան,

6 արծաթե մեդալ՝ աթլետիկա, 5000մ, Գարիկ Ումուրշատյան,

7 բրոնզե մեդալ՝ աթլետիկա, եռացատկ, Մելինե Ադամյան,

8 բրոնզե մեդալ՝ աթլետիկա, 1500մ,  Գարիկ Ումուրշատյան։

 

ԳՈՐԻՍ

----------------------------

«Վահե Մելքումյան» պարային դպրոցի սաներ

1 արծաթե մեդալ, սպորտային պարեր, Յանա Վարդազարյան,

2 բրոնզե մեդալ, սպորտային պարեր, Մարիա Հայրապետյան։

Սիսիանի վոլեյբոլի թիմը բուռն պայքարից հետո անցավ 1/4 եզրափակիչ փուլ, բայց, ցավոք, դուրս մնաց հետագա պայքարից։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53