Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ԽՍՏՈՐԵՆ ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՎ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

24.08.2019

Հարգելի՛ քաղաքացիներ

Ձեր անհետեւողականության, անպատասխանատվության, անզգուշության ու հայրենի եզերքի հանդեպ անտարբերության հետեւանքով մարզում հրդեհների քանակն ու դրանց հասցրած վնասների ծավալները հասել են աննախադեպ մեծ չափերի․․․

Սթափվե՛ք ու հիշե՛ք, որ բնության գրկում յուրաքանչյուրիդ կատարած անփույթ քայլը բերում է հսկայական կորուստների, իսկ կանաչ բուսածածկ տարածքներն ու անտառները ձեր ու ձեր զավակների համար են կենսական։ Հաշված օրերի ընթացքում Սյունիքի մարզը հրդեհների հետեւանքով արդեն տասնյակ հեկտարների կանաչ տարածքներ է կորցրել։

Եվս մեկ անգամ դիմելով բոլորիդ՝ հորդորում ենք հնարավոր աղետներից խուսափելու համար չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ, ցուցաբերել առավելագույն զգուշավորություն եւ պահպանել հակահրդեհային անվտանգության հետեւյալ կանոնները.

1) չնետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
2)
չկատարել չոր խոտի, կենցաղային աղբի այրում,
3)
չվառել խարույկներ, խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով,
4)
բացատներում չթողնել շշեր, ապակու կտորներ, որոնք կարող են դառնալ այրող լինզաներ,
5)
անտառային բուսածածկ տարածքներում չերթեւեկել անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներով,
6)
չթողնել (չթափել) քսայուղով, բենզինով, կերոսինով եւ այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37