Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
26.08.2019
Օգոստոսի 23-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել է 18 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել է 9, աշխատանքի տեղավորման՝ 6, անօրինական սեփականաշնորհված տարածքի, տնակի սեփականաշնորհման եւ «Գրքի փառատոն» միջոցառման կազմակերպման հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից յոթին տրվել է դրական լուծում, մեկ դիմում մերժվել է,մեկ դիմում գտնվում է ուսումնասիրման փուլում:
Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման, եւ ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մյուս հարցերի վերաբերյալ դիմումները: