Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԴՊՐՈՑԸ ԿՋԵՌՈՒՑՎԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅՈՎ

27.08.2019

Այսօր Ագարակի միջնակարգ դպրոցում (Մեղրի համայնք) տեղի ունեցավ արեւային ֆոտոէլեկտրակայանի եւ դպրոցում դրա շնորհիվ ներդրված արդիական էներգախնայող ջեռուցման համակարգի շահագործման արարողությունը, որին ներկա էին Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, ծրագիրն իրականացնողները, դպրոցի աշխատակազմը, հյուրեր։

Մոտ 30 հազար եվրո արժեքով այս ծրագիրն իրականացրել է «ՆՅՈՒ ՊԼԱՆԵՏ» բնապահպանական ՀԿ-ն՝ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ի տրամադրած դրամաշնորհի միջոցով։ Արեւային վահանակների տեղադրման եւ ջեռուցման համակարգի շինմոնտաժային աշխատանքները տեւել են 3 ամիս, դրանք իրականացրել է «THE OHM ENERGY» ՍՊԸ-ն։

Ֆոտոէլեկտրոկայանի հզորությունը 33000 Կ/Վտ է, եւ ծրագրի արդյունքում դպրոցը տարեկան 1,5-2 մլն դրամ կխնայի, որը կուղղի իր կարիքներին ու զարգացմանը։

Համակարգի միջոցով բոլոր դասասենյակներում հավասար ջերմություն կապահովվի, իսկ բացի ֆինանսական եւ բնապահպանական խնդիրներ լուծելուց, ծրագրի շրջանակում նաեւ ստենդ կտեղադրվի ֆիզիկայի լաբորատորիայում, որը աշակերտներին հնարավորություն կտա ծանոթանալ արեւային էներգիային, դրա փոխակերպմանը էլեկտրականության, չափումներ ու փորձեր անել։

Այս ծրագրի բոլոր նախաձեռնողներին ու իրականացնողներին շնորհակալություն հայտնեցին Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը, Ագարակի միջնակարգ դպրոցի տնօրեն Անժելա Աղայանը։

Տեղադրված համակարգի տեխնիկական բնութագիրը ներկայացրեցին «ՆՅՈՒ ՊԼԱՆԵՏ» ՀԿ-ի ղեկավար Էդգար Զաքարյանն ու «THE OHM ENERGY» ՍՊԸ-ի ներկայացուցիչը։

Համայնքի ղեկավարը նաեւ շնորհակալագիր հանձնեց Էդ․Զաքարյանին։

Լինելով աշակերտների թվով Սյունիքի 3-րդ մեծ դպրոցում՝ Նարեկ Բաբայանը նաեւ շրջայց կատարեց կրթօջախում՝ ծանոթանալով նրա պայմաններին։

Նշենք, որ սա մեր մարզում արեւային էներգիայի միջոցով դպրոցի ջեռուցման 2-րդ օրինակն է, առաջին համակարգը գործարկվել էր անցած տարի՝ Աղիտուի հիմնական դպրոցում (Սիսիան համայնք)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:37:13