Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ՝ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ

28.08.2019

Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն այսօր մարզպետարանի Քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի մասնագետների եւ 

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների հետ շրջայց կատարեց մարզկենտրոնում՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից մարզի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման համար հատկացված միջոցներով կատարվող ընթացիկ աշխատանքներին ու դրանց որակին ծանոթանալու նպատակով։

Այս պահին գրեթե ավարտվել է դեպի Վաչագան թաղամաս տանող կամրջի նորոգումը, հատկապես հաճախակի վթարների վայր դարձած այս կամուրջը նաեւ լայնացվել է։ 
Առաջիկայում կավարտվի նաեւ քաղաքի կենտրոնական ամենախոշոր՝ Ողջի գետի վրա կառուցված՝ դեպի Դավիթ Բեկ թաղամաս տանող՝ հետիոտն երթեւեկության համար նախատեսված կամրջի նորոգումը:
Ընդհանուր առմամբ Կապանում կամուրջների նորոգման համար ծախսվում է 21,5 մլն դրամ, որի 10 տոկոսը համայնքապետարանի համաներդրումն է:

ՀՀ պետբյուջեի հատկացումով նաեւ 23 տանիք է նորոգվում Կապանում՝ 11 լանջավոր, 12 հարթ այս աշխատանքների համար ծախսվում է 125,5 մլն դրամ, որի 10 տոկոսը համայնքի համաներդրումն է, մնացած գումարը հատկացվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53