Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.09.2019

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, ծնողներ, մանկավարժներ ու դասախոսներ

Ընդունե՛ք ջերմ շնորհավորանքներս նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։
Ուսուցիչների համար Սեպտեմբերի 1-ի տոնն իրենց սաների առջեւ գիտելիքների մեծ պաշարը կրկին բացելու պահն է, իսկ սովորողների համար՝ ընկերների հետ հանդիպման, նոր շփումների, բացահայտումների, ձեռքբերումների փուլի սկիզբը։ 
Բոլորիդ հաջող ու խոստումնալից ուսումնական տարի եմ մաղթում՝ լի նոր հմտություններով, գաղափարներով, ձեռնարկներով, մանկավարժներին՝ մասնագիտական հաջողություններ, պատասխանատվություն եւ համբերատարություն, աշակերտներին՝ մեծ աշխատասիրություն, հաստատակամություն, գերազանց գնահատականներ ու ստեղծագործ միտք:
Համոզված եմ՝ մեր նպատակասլաց աշակերտները եւ ուսանողներն իրենց բանիմաց դասավանդողների օգնությամբ կարող են հաղթահարել բոլոր դժվարությունները, դառնալ իսկապես կրթված մարդիկ ու նպաստել Սյունիքի մարզի ու մեր հանրապետության զարգացմանը։ 
Շնորհավորում եմ հատկապես այս օրվան անհամբերությամբ սպասած առաջին դասարանցիներին, որոնք երկար ճամփորդություն ունեն անցնելու գիտելիքների աշխարհում, եւ բոլորս պետք է օգնենք նրանց սիրել դպրոցն ու ուսումը։ 
Կրթությունն ու գիտությունը, նույնիսկ դժվարին ժամանակաշրջաններում, եղել եւ մնում են մեր պետության գերակա առաջնահերթություններից մեկը, ու մենք ձգտում ենք եւ շարունակելու ենք ստեղծել առավել բարենպաստ ու ապահով պայմաններ բոլորիդ՝ եւ՛ սովորողների, եւ՛ սովորեցնողների համար՝ ակնկալելով այդ ամենին համահունչ առաջընթաց։ 
Բարի՛ երթ բոլորիդ՝ նոր՝ 2019-2020 ուսումնական տարում։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 10:46:30