Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ՝ ՄԱՐԶԻՆ

03.09.2019

Oգոստոսի 27-30-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացավ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի եզրափակիչ՝ հանրապետական փուլը, որին մասնակցեց նաեւ Սյունիքի մարզը ներկայացնող թիմը՝ հանդես գալով սեղանի թենիս, դարթս, շախմատ, շաշկի մարզաձեւերի մրցումներում։

Թիմում ընդգրկված էին մարզիկներ Կապան, Գորիս, Սիսիան եւ Մեղրի համայնքներից:

Ընդհանուր թիմային հաշվարկով մարզի թիմը գրավեց 5-րդ տեղը։
Անհատական մրցումներում Ապավեն Բեգլարյանը (Մեղրիից)՝ դարթս մարզաձեւում, Սյուզաննա Միրաքյանը (Կապանից) սեղանի թենիս մարզաձեւում զբաղեցրեցին 3-րդ տեղը՝ արժանանալով մեդալի, հավաստագրի ու դրամական մրցանակի։

Սյունիքի մարզը մրցույթին ակտիվ մասնակցելու համար նաեւ շնորհակալագիր ստացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:37:13