Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԳՆԱՀԱՏԱՆՔ՝ ՄԵՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
03.09.2019
Սյունիքի մարզպետարանի անձնակազմի կառավարման բաժնի առաջատար մասնագետ Կարինե Մովսիսյանն ու սպասարկող անձնակազմի քարտուղար Մարիամ Հովհաննիսյանը, իրենց վստահված աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու եւ իրականացնելու համար, խրախուսվել են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի շնորհակալագրով։ Շնորհակալագրերն այսօր գործընկերների ներկայությամբ նրանց փոխանցեց եւ շնորհավորեց Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը։