Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳՆԱՀԱՏԱՆՔ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ

03.10.2019

Այսօր Սյունիքի մարզպետարանում վաստակած հանգստի ճանապարհեցին կառույցի երկարամյա աշխատող Սուսաննա Դավթյանին նա 23 տարի աշխատել է այստեղ, 2008 թվականից ղեկավարել է մարզպետարանի Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժինը, 2016 թվականից եղել է  Ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը գործընկերների ներկայությամբ շնորհակալագիր հանձնեց տիկին Դավթյանին՝ երկարամյա ծառայության, մարզպետարանում ղեկավար պաշտոնում բազմամյա արդյունավետ գործունեության ու վաստակած հանգստի անցնելու կապակցությամբ։

Շնորհակալություն հայտնելով կատարած աշխատանքի համար,  մաղթելով առողջություն ու վաստակած հանգստի բարի վայելում՝ Հունան Պողոսյանը համոզմունք հայտնեց, որ  երիտասարդ գործընկերները կզգան նրա գիտելիքների, փորձի ու խորհուրդների կարիքը։

Սուսաննա Դավթյանի երկարամյա ու երիտասարդ գործընկերները եւս իրենց խոսքում գնահատեցին նրա տարիների աշխատանքն ու բարեմաղթանքներ հղեցին։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:04:45