Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

04.10.2019

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն է կատարել։

Ընդունելությանը ներկայացել է 29 քաղաքացի:

Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել է 16, աշխատանքի տեղավորման՝ 9, դպրոցի խորհրդի կազմից բողոքի, հարևանից բողոքի, շենքի խաղահրապարակի վերանորոգման, դպրոցի անվանակոչման հարցերով՝ մեկական քաղաքացի:

Դրամական օգնության համար դիմած քաղաքացիների դիմումներին տրվել է դրական լուծում:
Աշխատանքի տեղավորման վերաբերյալ դիմումները վերցվել են հաշվառման, և ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:

Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են մյուս հարցերին առնչվող դիմումները։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 16:15:04