Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՏՎԱՎՈՐ 3-ՐԴ ՏԵՂ ՍՅՈՒՆԻՔԻՆ՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ-2019»-Ի ԵԶՐԱՓԱԿԻՉՈՒՄ

10.10.2019

Հոկտեմբերի 9-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք-2019» ամենամյա մրցույթի փակման հանդիսավոր արարողությունը եւ մրցանակակիրների պարգեւատրումը:

Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցել են հանրապետության մարզերում, Երեւանում եւ Արցախի Հանրապետությունում անցկացված մարզային փուլի հաղթողները՝ 4 տարիքային խմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած ընտանիքները, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող 2-ական ընտանիք:

Պայքարն ընթացել է 6 մրցաձեւերում՝ խաղային փոխանցավազք 80 մ (15մ+25մ+40մ), խաղային փոխանցավազք 30 մ, հեռացատկ (տեղից), թենիսի գնդակի նետում, վարժություն բասկետբոլի գնդակով եւ խաղային փոխանցավազք թենիսի գնդակներով:

Երրորդ տարիքային խմբում Սյունիքի մարզից Նուրիջանյանների ընտանիքը (Կապանից)  հռչակվել է տարվա լավագույն մարզական ընտանիք։

Այլ տարիքային խմբերում եւս մեր մարզի ընտանիքները մրցանակային տեղեր են գրավել՝ թիմային ու անհատական մրցաձեւերում։

Եվ եզրափակիչ փուլում 4 տարիքային խմբերում միասին առավելագույն միավորներ հավաքած թիմերի ընդհանուր հաշվարկով Սյունիքի մարզը զբաղեցրել է 3-րդ պատվավոր հորիզոնականը։ Ընդ որում, այս մրցույթին 16 տարվա մասնակցության ընթացքում մարզն առաջին անգամ է մրցանակային տեղ նվաճում։  1-ին եւ 2-րդ տեղերը կիսել են Երեւանն ու Կոտայքի մարզը։

Հաղթող մարզերը պարգեւատրվել են գավաթով, իսկ յուրաքանչյուր տարիքային խմբում մրցանակային տեղեր գրաված ընտանիքները ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստացել են մեդալներ, հավաստագրեր, հուշանվերներ եւ դրամական պարգեւներ՝ 1-ին տեղ՝ 500 000 դրամ, 2-րդ տեղ՝ 400 000 դրամ, 3-րդ տեղ՝ 300 000 դրամ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 12:36:33