Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԲՆԱԿԱՐԱՆԱՄՈՒՏ ԳՈՐԻՍՈՒՄ ԵՎ ՍԻՍԻԱՆՈՒՄ
12.10.2019
Հոկտեմբերի 12-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Գորիսում եւ Սիսիանում մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին ծառայողական բնակարանների հանձնման հանդիսավոր արարողությանը։
Բնակարանամուտին զինծառայողներին բանալիներն անձամբ հանձնելու էր եկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ներկա էին Գորիս եւ Սիսիան համայնքների ղեկավարները, Առաջին բանակային կորպուսի ղեկավարությունը, ԱԺ պատգամավորներ, հյուրեր։
Գորիսում նոր շենքը կառուցվել է Նոր Վանքի Տափ թաղամասում, Սիսիանում՝ Գայի փողոցում։
Հյուրերը երկու քաղաքներում կազմակերպված միջոցառումներից հետո շրջել են նորակառույցներում, ծանոթացել պայմաններին ու շնորհավորել բնակիչներին։