Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՎՆԱՍՎԵԼ Է ԹԱՓՈՒԿԱՏԱՐԸ, ԱՂՏՈՏՎԵԼ Է ՈՂՋԻ ԳԵՏԸ
17.10.2019
Այսօր առավոտյան, տեղեկանալով Ողջի գետի աղտոտվածության մասին, վթարի վայր է մեկնել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։
Վնասվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին պատկանող Արծվանիկի պոչամբարի՝ Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող թափուկատարի 2-րդ դյուկերը, որից հոսքաջրերը լցվել են Ողջի գետն ու աղտոտել այն։
Հունան Պողոսյանը պատահարի ու ստաղծված իրավիճակի մասին զեկուցել է նաեւ ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչություններին։
Մարզպետի գլխավորությամբ տեղում են եղել նաեւ մարզի դատախազը, ոստիկանության մարզային վարչության, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, ԱԻՆ մարզային կառույցների պետերը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։ Մինչ տեղանքին հասնելը թափուկատարի վնասված հատվածը վերականգնված է եղել։
Տեղում հանձնարարականներ են տրվել ու նյութեր են նապախապատրաստվում կատարվածին իրավական գնահատական տալու, վթարի պատճառներն ու վնասի չափը պարզելու համար։
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ընկերությանը հանձնարարել է վթարի հետեւանքների վերացման աշխատանքներ իրականացնել։
Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները գետից նմուշառումներ են կատարել: