Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎՆԱՍՎԵԼ Է ԹԱՓՈՒԿԱՏԱՐԸ, ԱՂՏՈՏՎԵԼ Է ՈՂՋԻ ԳԵՏԸ

17.10.2019

Այսօր առավոտյան, տեղեկանալով Ողջի գետի աղտոտվածության մասին, վթարի վայր է մեկնել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

Վնասվել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին  պատկանող Արծվանիկի պոչամբարի՝ Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող թափուկատարի 2-րդ դյուկերը, որից հոսքաջրերը լցվել են Ողջի գետն ու աղտոտել այն։

Հունան Պողոսյանը պատահարի ու ստաղծված իրավիճակի մասին  զեկուցել է նաեւ ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչություններին։

Մարզպետի գլխավորությամբ տեղում են եղել նաեւ մարզի դատախազը, ոստիկանության մարզային վարչության, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, ԱԻՆ  մարզային կառույցների պետերը, դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։ Մինչ տեղանքին հասնելը թափուկատարի  վնասված հատվածը վերականգնված է եղել։  

Տեղում հանձնարարականներ են տրվել ու նյութեր են նապախապատրաստվում  կատարվածին իրավական գնահատական տալու, վթարի պատճառներն ու վնասի չափը պարզելու համար։

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ընկերությանը հանձնարարել է վթարի հետեւանքների վերացման աշխատանքներ իրականացնել։

Տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները գետից նմուշառումներ են կատարել:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:14:29