Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ՖՐԱՆՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐՏԱՆՈԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
21.10.2019
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հոկտեմբերի 21-ին այցելել է Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոն․ մարզի ղեկավարը, շրջելով հաստատությունում, ծանոթացել է անձնակազմին, պայմաններին ու սարքավորումներին։
Կենտրոնի ղեկավարության հետ քննարկվել են նաեւ մարզի բուժհաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները, եւ առաջիկայում համատեղ հանդիպում կկազմակերպվի, որի ընթացքում առավել մանրամասնորեն կդիտարկվեն Սյունիքի բժշկական կենտրոնների եւ Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի փոխադարձ գործակցության հարցերը։