Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱԹԵՎՈՒՄ ՆՇՎԵՑ ԿՈՄԻՏԱՍԻ 150-ԱՄՅԱԿԸ

22.10.2019

 Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Տաթեւի վանական համալիրում մասնակցեց Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումներին, որը  «Ավրորա» ֆորումի եւ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը։

Տաթեւ էին ժամանել «Ավրորա»  ֆորումի համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանն ու Ռուբեն Վարդանյանը, ֆորումի հյուրերը։

Տաթեւում կազմակերպված տարբեր միջոցառումները նպատակ ունեին ներկայացնել Հայկական ազգային երաժշտական դպրոցի պատմությունը եւ Կոմիտասի կյանքն ու գործը:

Վանական համալիրի տարբեր հատվածներում տեղի ունեցան «Կոմիտաս. հանճարի ճանապարհները» խորագրով  լուսանկարների ցուցադրությունը, որի ընթացքում հնչում էին Վարդապետի ստեղծագործությունները Կոմիտասի անվան լարային քառյակի կատարմամբ, ծագումով սյունեցի գեղանկարիչների եւ քանդակագործների աշխատանքների ցուցահանդես, վանքի պատմական ցուցանմուշների ցուցադրություն, «Հովեր» երգչախմբի կատարմամբ հնչեցին հատվածներ Կոմիտասի «Պատարագից»։

Տեղի ունեցավ նաեւ «Շնորհակա՛լ եմ, աշխա՛րհ» ֆլեշմոբը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53