Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

22.10.2019

Հոկտեմբերի 22-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Սյունիքի մարզպետարանում կազմակերպել էր աշխատաժողով «Էներգաարդյունավետությունը սառնամատակարարման եւ օդորակման ոլորտում» թեմայով։

Տեղեկացնենք, որ 2016թ հոկտեմբերին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում ընդունվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը։ Այն ուղղված է  ուժեղ ջերմոցային գազեր հիդրոֆտորածխածինների իրավակարգավորմանը։

Հայաստանն այս փոփոխությունը վավերացրել է 2019թ մարտին ու ստանձնել մի շարք պարտավորություններ, որոնք առնչվում են օզոնային շերտի պահպանության ու գլոբալ տաքացման խնդիրներին։

Եվ այս ամենի մասին համապատասխան մասնագետներին տեղեկացնելու համար նախարարությունը ՀՀ մարզերում նման հանդիպումներ է նախաձեռնել։

Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետարանի եւ Կապանի  համայնքապետարանի աշխատակիցները, բանախոսներն էին Օզոնի ծրագրի համակարգող Լիանա Ղահրամանյանը, իրավաբան-փորձագետ Կամո Ասատրյանը, սառնարանային ոլորտի փորձագետ Արթուր Մկրտչյանը։

Խոսվեց Կիգալիի փոփոխության միջազգային վավերացման գործընթացի, Հայաստանի կողմից դրա վավերացման ու պարտավորությունների, սառնամատակարարման եւ օդորակման ոլորտում էներգաարդյունավետության մասին, հնչեցին հարցեր ու  պատասխաններ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:41:28