Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
22.10.2019
Հոկտեմբերի 22-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Սյունիքի մարզպետարանում կազմակերպել էր աշխատաժողով «Էներգաարդյունավետությունը սառնամատակարարման եւ օդորակման ոլորտում» թեմայով։
Տեղեկացնենք, որ 2016թ․ հոկտեմբերին Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում ընդունվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը։ Այն ուղղված է ուժեղ ջերմոցային գազեր հիդրոֆտորածխածինների իրավակարգավորմանը։
Հայաստանն այս փոփոխությունը վավերացրել է 2019թ․ մարտին ու ստանձնել մի շարք պարտավորություններ, որոնք առնչվում են օզոնային շերտի պահպանության ու գլոբալ տաքացման խնդիրներին։
Եվ այս ամենի մասին համապատասխան մասնագետներին տեղեկացնելու համար նախարարությունը ՀՀ մարզերում նման հանդիպումներ է նախաձեռնել։
Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետարանի եւ Կապանի համայնքապետարանի աշխատակիցները, բանախոսներն էին Օզոնի ծրագրի համակարգող Լիանա Ղահրամանյանը, իրավաբան-փորձագետ Կամո Ասատրյանը, սառնարանային ոլորտի փորձագետ Արթուր Մկրտչյանը։
Խոսվեց Կիգալիի փոփոխության միջազգային վավերացման գործընթացի, Հայաստանի կողմից դրա վավերացման ու պարտավորությունների, սառնամատակարարման եւ օդորակման ոլորտում էներգաարդյունավետության մասին, հնչեցին հարցեր ու պատասխաններ։