Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
11.11.2019
Նոյեմբերի 10-ին՝ Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված ընդունելության ընթացքում տեղի ունեցավ ավանդական «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխությունը: Այն 2006 թվականից սկսած անցկացվում է Հայաստանի համայնքների միության ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ:
Սյունիքի մարզի 4 համայնքներ ՏԻՄ օրվա շրջանակներում ամփոփված «Լավագույն համայնք 2019» մրցանակաբաշխության մրցանակակիր են․
· Գորիս՝ «Լավագույն համայնք 2019» անվանակարգում լավագույն քաղաքային համայնք։
· Կապան՝ «Մշակութային լավագույն համայնք 2019» անվանակարգում լավագույն մշակութային քաղաքային համայնք:
· Տեղ՝ «Բարեկարգ համայնք 2019» անվանակարգում տարվա լավագույն գյուղական բարեկարգ համայնք:
· «Տարվա նշանակալից առաջընթաց 2019» խոշորացված համայնքների համար անվանակարգում 2 հաղթողներից մեկը Սիսիանն է։
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ, ՄԱՂԹՈՒՄ ՆՈՐԱՆՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐ, ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑ։