Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԸ
12.11.2019
Նոյեմբերի 11-ից Կապանի բժշկական կենտրոնում տարածաշրջանի բուժքույրերի համար դասընթացներ են մեկնարկել, որոնք անց է կացնում Ազգային բժշկական պալատը։
«Քույրական գործընթացն անհետաձգելի իրավիճակներում» գիտագործնական վերապատրաստման ծրագրին մասնակցում են Կապանի եւ Քաջարանի բժշկական կենտրոնների ու Կապանի ՆՈՒՀ-երի բուժքույրերը (մոտ 180 հոգի), եւ արդյունքում նրանք 42 ՇՄԶ կրեդիտ կվաստակեն։
Ծրագիրը տեւողությունը 6 օր է, դեկտեմբերի սկզբին այն կկազմակերպվի նաեւ Գորիսում։
Դասընթացները տեսական եւ գործնական մասերից են կազմված։ ԲԿ-ների այն աշխատակիցները, որոնք անդամագրվել են Ազգային բժշկական պալատին, վերապատրաստումներին մասնակցում են անվճար, մյուսները 10 000 դրամ են վճարում։
Հիշեցնենք, որ մասնագիտական գործունեության իրավունք ձեռք բերելու համար բուժաշխատողները պետք է հավաստագիր ստանալու գործընթաց անցնեն, եւ 2021 թվականի հունվարին, օրինակ բուժքույրերը, 140 ՇՄԶ կրեդիտ պետք է ունենան իրենց աշխատանքը շարունակելու համար, եւ տեղերում կազմակերպվող նման ծրագրերը օգնում են այս հարցում, քանի որ կրեդիտներ ստանալու համար բուժաշխատողները ստիպված չեն մայրաքաղաք մեկնել ու մեծ ծախսեր կատարել։