Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲՈՒԺՔՈՒՅՐԵՐԸ

12.11.2019

Նոյեմբերի 11-ից Կապանի բժշկական կենտրոնում տարածաշրջանի բուժքույրերի համար դասընթացներ են մեկնարկել, որոնք անց է կացնում Ազգային բժշկական պալատը։

«Քույրական գործընթացն անհետաձգելի իրավիճակներում» գիտագործնական վերապատրաստման ծրագրին մասնակցում են Կապանի եւ Քաջարանի բժշկական կենտրոնների ու Կապանի ՆՈՒՀ-երի բուժքույրերը (մոտ 180 հոգի), եւ արդյունքում նրանք 42 ՇՄԶ կրեդիտ կվաստակեն։
Ծրագիրը տեւողությունը 6 օր է, դեկտեմբերի սկզբին այն կկազմակերպվի նաեւ Գորիսում։
Դասընթացները տեսական եւ գործնական մասերից են կազմված։ ԲԿ-ների այն աշխատակիցները, որոնք անդամագրվել են Ազգային բժշկական պալատին, վերապատրաստումներին մասնակցում են անվճար, մյուսները 10 000 դրամ են վճարում։
Հիշեցնենք, որ մասնագիտական գործունեության իրավունք ձեռք բերելու համար բուժաշխատողները պետք է հավաստագիր ստանալու գործընթաց անցնեն, եւ 2021 թվականի հունվարին, օրինակ բուժքույրերը, 140 ՇՄԶ կրեդիտ պետք է ունենան իրենց աշխատանքը շարունակելու համար, եւ տեղերում կազմակերպվող նման ծրագրերը օգնում են այս հարցում, քանի որ կրեդիտներ ստանալու համար բուժաշխատողները ստիպված չեն մայրաքաղաք մեկնել ու մեծ ծախսեր կատարել։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:52:10