Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

04.12.2019

Դեկտեմբերի 3-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն, որն իրականացրեց Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը։

Ընդունելությանը ներկայացավ 19 քաղաքացի դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմեց տասներկու, աշխատանքի տեղավորման՝ հինգ, վթարային շենքի վերականգնման եւ նպաստի վերաբերյալ խնդրանքով՝ մեկական քաղաքացի:

Դրամական օգնության համար դիմած տասը քաղաքացիների դիմումներին տրվել է դրական լուծում, երկու դիմում գտնվում է ուսումնասիրման փուլում:

Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման, եւ ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:

Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում ուսումնասիրվում են վթարային շենքի եւ նպաստի վերաբերյալ դիմումները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47