Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԱԿՈՒՄԲ ԲԱՑՎԵՑ

05.12.2019

Այսօր Կապանի թիվ 7 հիմնական դպրոցում բացվեց անգլերենի ակումբ, որի շնորհիվ աշակերտները հնարավորություն կունենան մասնակցել անգլերենի անվճար արտադասարանական պարապմունքների եւ զարգացնել իրենց հմտությունները:

Ակումբը կծառայի ոչ միայն տվյալ դպրոցին, այլեւ ողջ համայնքին։

Հայաստանում անգլերենի ակումբներ ստեղծելու ծրագիրն իրականացնում է Բրիտանական խորհուրդը՝  Միացյալ Թագավորության կառավարության ֆինանսական աջակցությամբ եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ։

Սյունիքի մարզպետարանի կողմից նախապես ներկայացված տարբեր համայնքների դպրոցներից նախաձեռնող կողմն իր չափորոշիչներով՝ որպես շահառու, ընտրել էր հենց այս դպրոցը։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի եւ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության ներկայացուցիչները։  Վերջիններիս, ինչպես նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը իրենց շնորհակալությունը հայտնեցին եւ ակումբի բացումը ողջունեցին Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը եւ մարզպետարանի Կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Մերի Գանդալյանը։

Հյուրերը ներկայացրեցին իրականացվող ծրագիրը, ելույթ ունեցան նաեւ դպրոցի տնօրեն Կարինե Հովսեփյանը, մանկավարժներն ու ծնողները, իսկ աշակերտները հանդես եկան գեղարվեստական կատարումներով։

Նշենք, որ ակումբի համար առայժմ բացվել է մեկ դասարան, բայց դպրոցին տրամադրվել է երկու դասարանի կահավորանք, ու նորակառույց մասնաշենք տեղափոխվելուց հետո ակումբը Կապանի թիվ 7-ում արդեն կգործի նոր պայմաններում ու երկու դասարանում։  

Ակումբը հիմնվել է «Անգլերենի եւ հմտությունների ակումբներ՝ արդի հմտություններ, ուժեղ հասարակություն» եռամյա կրթական ծրագրի շրջանակում այն

համալրված է  դասավանդման եւ կրթական նորագույն ռեսուրսներով, տեխնիկայով եւ ինքնուսուցման համար նախատեսված նյութերով՝ օժանդակելու ծրագրում ներառված ուսուցիչներին եւ աշակերտներին։ Նաեւ վերապատրաստում են անցել դպրոցի անգլերենի մանկավարժները։

Ծրագրի ուղղվածությունը միայն անգլերենը չէ, ու դրա շահառուներն են ե՛ւ աշակերտները, ե՛ւ ուսուցիչները, ե՛ւ համայնքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 16:12:47