Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«ՍՅՈՒՆԻՔ-ԱՐՑԱԽ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

10.12.2019

Սյունիքի մարզի տարբեր համայնքների 45 երիտասարդներ ու պատանիներ, մարզպետարանի ենթակայությամբ գործող «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով, «Սյունիք-Արցախ» խորագրով մշակութային միջոցառման շրջանակներում դեկտեմբերի 6-7-ը այցելեցին Արցախի Հանրապետություն:

Միջոցառման նպատակն էր Արցախի եւ Սյունիքի մարզի տարբեր համայնքների ներկայացուցիչների ծանոթանալու ու շփման միջոցով մշակութային կապերի ամրապնդմանը միտված նոր ու արդյունավետ հարթակ ստեղծելը, համագործակցության սերտացումը։
Մշակութային միջոցառման ընթացքում մասնակիցներն այցելեցին Գանձասար վանական համալիր, Շուշիում գտնվող կերպարվեստի պետական թանգարան, Շուշիի երկրաբանության, պատմության եւ գորգերի թանգարաններ, Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցի: Սյունեցի հյուրերն այցելեցին նաեւ «Նարեկացի» արվեստի միության Շուշիի կենտրոն, ինչպես նաեւ Ստեփանակերտի պատկերասրահ ու պատմության թանգարան, Արցախյան պատերազմում անհայտ կորած ազատամարտիկների թանգարան:
Նրանք այցելեցին ու ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտում զոհվածների, անհայտ կորածների հուշարձաններին, Ապրիլյան քառօրյայում զոհվածների շիրիմներին:

Երկօրյա մշակութային շրջայցն ավարտվեց Սյունիքի եւ Արցախի մշակույթի բնագավառի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված ամփոփիչ հավաք-հանդիպումով, որի ընթացքում քննարկվեցին Սյունիք-Արցախ մշակութային կապերի հետագա ամրապնդմանը եւ զարգացմանն ուղղված հարցեր, ներկաները հնչեցրին առաջարկներ, կարեւորեցին փորձի փոխանակումն ու նմանատիպ միջոցառումներ կազմակերպելը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53