Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵՑ ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

17.12.2019

Դեկտեմբերի 16-ին կայացավ Սյունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը։

Նիստին մասնակցում էին հանձնաժողովի նախագահ, Սյունիքի մարզպետ ՀՊողոսյանը,  անդամները՝ Սյունիքի մարզի զինվորական կոմիսար Ա․Մանուչարյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ ԳԱզիզյանը։ Նիստը վարում էր Սյունիքի մարզպետի տեղակալ (հանձնաժողովի  նախագահին փոխարինող) Նարեկ Բաբայանը, աշխատանքներն արձանագրում էր հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Ա Գրիգորյանը։  

Նիստին հրավիրվել էին մարզպետի խորհրդական ԳԹադեւոսյանը, մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ ՍԱվետիսյանը, վարչության ՀԳՄՏՍ գործունեեւթյան  համակարգման բաժնի պետ ԳԿարապետյանը։

Օրակարգում ընդգրկված հարցի՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման իրավունքից օգտվելու մասին եզրակացություններ տալու վերաբերյալ, զեկուցեց մարզային զինկոմ Ա Մանուչարյանը։ Եվ լսելով զեկույցը՝ հանձնաժողովը քվեարկության արդյունքներով որոշեց վերոնշյալ քաղաքացիների  տարկետման մասին դրական եզրակացություն տալ։  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53