Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱԶԾ-Ի ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

18.12.2019

Դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզպետի հյուրերն էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կանանց հզորացման եւ գենդերային հավասարության ծրագրերի ղեկավար Նատալյա Հարությունյանը եւ «Կանայք եւ երիտասարդները նորարար համայնքային զարգացման գործընթացներում» ծրագրի համակարգող Ժաննա Հարությունյանը։

Նրանք ներկայացրեցին քննարկվող ոլորտում մինչ այժմ իրականացված ծրագրերը Հայաստանում եւ մասնավորապես` Սյունիքում, որոնց նպատակն է եղել կանանց ու երիտասարդների ակտիվության խթանումը ՏԻՄ մակարդակում։ Մանրամասն անդրադարձ եղավ նաեւ ՄԱԶԾ-ի կողմից սկսված նոր՝ «Կանայք եւ երիտասարդները նորարար համայնքային զարգացման գործընթացներում» ծրագրին, որն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ ու Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականությունը, արդյունավետությունն ու ներառականությունը՝ մարզային եւ սոցիալական հավասարակշռությամբ: Եվ դրա իրականացման ընթացքում կազմակերպությունն ակնկալում է համագործակցություն նաեւ մարզային իշխանությունների հետ։
Հունան Պողոսյանը հարցեր ուղղեց իրականացված եւ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասին, նաեւ առաջարկներ արեց՝ դրանց արդյունավետությունը մարզում մեծացնելու ուղղությամբ։
Մարզպետը նաեւ հետաքրքրվեց կազմակերպության կողմից իրականացված համայնքային երիտասարդ առաջնորդների ճամբարում վերապատրաստում անցած սյունեցի ակտիվ երիտասարդներով, ցանկություն հայտնելով հանդիպել ու ճանաչել նրանց՝ այդ ներուժը մարզում օգտագործելու նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-30 13:01:51