Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
289 ՄԼՆ ԴՐԱՄ՝ ՄԵՂՐԻԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
26.12.2019
Սյունիքի մարզի Լեհվազ գյուղի գազիֆիկացման, Մեղրի և Ագարակ քաղաքների չգազիֆիկացված տարածքների գազիֆիկացման համար ՀՀ կառավարությունն իր պահուստային ֆոնդից հատկացրեց շուրջ 289,150.4 հազ. դրամ:
Աշխատանքների իրականացման արդյունքում նշված համայնքների 10000 բնակիչներ և 30 տնտեսվարողներ հնարավորություն կունենան օգտվելու բնական գազից:


