Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

26.12.2019

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր տարվա ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի  աշխատակազմի մասնակցությամբ։

Մարզի ղեկավարը նախ ներկայացրեց Սյունիքի մարզպետարանի նորանշանակ գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանին, նշեց  առողջ սերնդափոխության անհրաժեշտության մասին ու աշխատանքում հաջողություններ մաղթեց նրան։ Վերջինս իր հերթին  շնորհակալություն հայտնեց վստահության համար եւ հույս հայնտեց, որ մարզպետարանի աշխատակազմը երկրում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում գիտակցում է հանրային ծառայության  ողջ էությունն ու  իրականացվող  բարեփոխումների նպատակը։

Հունան Պողոսյանը նաեւ տարվա ամփոփման ցուցանիշների հետ կապված՝ մասնավորապես համայնքային բյուջեների հավաքման հարցեր քննարկեց, խոսեց համակարգում սպասվող առաջիկա փոփոխություններից, ինչպես նաեւ, շնորհավորելով բոլորին գալիք Ամանորի կապակցությամբ, ուրախ տոնական օրեր մաղթեց։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:37:13