Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՐԱԽՈՒՍՎԵՑԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ․ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ

27.12.2019

Դեկտեմբերի 26-ին Սյունիքի մարզպետարանում հանդիպում էր կազմակերպվել մարզի բոլոր բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի շարք ուսանողների ու այլ ակտիվ երիտասարդների հետ։

Առիթը ավարտվող տարվա ամփոփման համատեքստում նրանց հետ իրենց խնդիրներից խոսելն ու առաջարկներ լսելն էր, ինչպես նաեւ լավագույններին խրախուսելը։


«Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» միջոցներից մարզպետարանը 50-հազարական դրամով խրախուսեց Համահայկական 7-րդ ամառային խաղերի սյունեցի 10 մրցանակակիրներին, ինչպես նաեւ մարզի բուհերի ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ներկայացված 2019թ
իրենց լավագույն ուսանողներին, իսկ մեր մարզում տարվա լավագույն մարզիկ ճանաչված Լեւոն Աղասյանին՝ 100 հազար դրամով։


Մարզպետի կողմից խոստացված համակարգիչը փոխանցվեց 2019թ
կենսաբանության միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր կապանցի Արեն Պետրոսյանին։


Մարզպետարանի ողջ անձնակազմի անունից շնորհավորելով երիտասարդներին առաջիկա տոների կապակցությամբ՝ Հունան Պողոսյանը նաեւ նշեց
«Ուզում եմ, որ այսօր չորս բան արձանագրեք 1-ին՝ երիտասարդությունն արդեն իսկ առավելություն է, 2-րդ՝ երբեք չբավարարվեք ձեռք բերածով, 3-րդ՝ որտեղ էլ լինեք, ուր էլ մեկնեք գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու նպատակով՝ վերադարձեք հայրենիք ու 4-րդ խնդրանք-պահանջ-հորդորս՝ մի՛շտ սովորեք»։


Ներկաները նաեւ հանդես եկան առաջարկներով ու բարձրաձայնեցին խնդիրների մասին։


Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանն էլ վերջում փաստեց, որ իր պաշտոնավարման ընթացքում, ցավոք, դեռ չի եղել, որ ուսանողները կամ երիտասարդական խմբերը հանդես գան որեւէ նախաձեռնությամբ, ցանկանան դա իրագործել ու աջակցության համար դիմեն մարզպետարան ու կոչ արեց լինել առավել ակտիվ եւ նախաձեռնող։

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-06-26 17:47:34