Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ

06.01.2020

Դեկտեմբերի 30-ին, որպես Ամանորի նախատոնական ավանդույթ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը փոխմարզպետ Նարեկ Բաբայանի, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Վալերիկ Քոչարյանի ու կորպուսի հրամանատար կազմի հետ, ինչպես նաեւ ԱԺ սյունեցի պատգամավորներ Տիգրան Կարապետյանի, Կարեն Համբարձումյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի հետ այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական դիրքեր՝ Նոր տարվա կապակցությամբ շնորհավորելու Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանող զինվորներին:

Իսկ հունվարի 6-ին մարզպետը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ  Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոների առթիվ այցելել է  Սյունիքում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս եւ առաջնագիծ։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-08-06 15:21:41