Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՅՑ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ
06.01.2020
Դեկտեմբերի 30-ին, որպես Ամանորի նախատոնական ավանդույթ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը փոխմարզպետ Նարեկ Բաբայանի, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Վալերիկ Քոչարյանի ու կորպուսի հրամանատար կազմի հետ, ինչպես նաեւ ԱԺ սյունեցի պատգամավորներ Տիգրան Կարապետյանի, Կարեն Համբարձումյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի հետ այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական դիրքեր՝ Նոր տարվա կապակցությամբ շնորհավորելու Հայաստանի Հանրապետության սահմանները պաշտպանող զինվորներին:
Իսկ հունվարի 6-ին մարզպետը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոների առթիվ այցելել է Սյունիքում տեղակայված ՀՀ Զինված ուժերի N զորամաս եւ առաջնագիծ։