Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑԵՐ ՈՒ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ՝ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

13.01.2020

Սյունիքի մարզպետարանի ենթակայության «Կապանի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ը (ղեկավար` Վահե Արզումանյան) նախատոնական եւ տոն օրերին մարզում իրականացրել է «Սյունիքյան Ամանոր» միջոցառումների շարքը, որի շրջանակներում հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով։

Դեկտեմբերի 20-ին կազմակերպվել էր Ձմեռ պապի եւ Ձյունանուշի այցը Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր, իսկ սաները նաեւ ամանորյա փաթեթներ են ստացել «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամից»։
Դեկտեմբերի 22-ին՝ Խնձորեսկում տեղակայված N զորամասում եւ դեկտեմբերի 29-ին Ագարակի N զորամասում զինվորներին շնորհավորեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը, իսկ նրանց ուղեկցող ստեղծագործական խմբերի մասնակցությամբ կազմակերպվել էր տոնական համերգ
զորամասերը նաեւ մարզպետ ՀՊողոսյանի կողմից մարզակական գույք նվեր ստացան։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՈԱԿ-ի միջոցառումների շրջանակներում տեղի են ունեցել տոնական այցեր տարեցների սպասարկման «Արծվաբույն» կենտրոն՝ սննդի փաթեթներով ու նվերներով, շնորհավորանք ու նվերներ են ստացել նաեւ մարզի բժշկական կենտրոնների այս տարվա առաջին նորածինները։
Դեկտեմբերի 22-ին Գորիսի Վ
Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը «Գրինչի ամանորյա արկածները» ներկայացումով հանդես եկավ Տաթեւ համայնքում, իսկ հունվարի 10-ին Կապանի ԱլՇիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը Մեղրի համայնքի փոքրիկներին ներկայացրեց «Տիկին Բուքը» բեմականացումը։
Հունվարի 7-ին ծաղկադրում է կատարվել Բաղաբուրջի հուշահամալիրում՝ Արցախյան ազատամարտի եւ Ապրիլյան քառօրյայի հերոսների շիրիմներին։
Նոր տարվա կապակցությամբ «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» աջակցությամբ ամանորյա սննդի փաթեթներ են հատկացվել նաեւ Սյունիքի մարզի՝ առանց ծնողական խնամքի երեխաներ ունեցող եւ բազմազավակ` 5 եւ ավելի երեխա ունեցող 52 ընտանիքների:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-03 11:49:41