Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

14.01.2020

Հունվարի 14-ին Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում, որին մասնակցում էին մարզի բժշկական եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնների ղեկավարները, Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի տնօրեն Կարեն Բազիկյանն ու սրտաբան Գեւորգ Հովսեփյանը, ինչպես նաեւ մարզպետարանի պատասխանատուներ։

Նման ձեւաչափով հանդիպման պայմանավորվածություն ձեռք էր բերվել մարզպետ Հունան Պողոսյանի՝ սրտանոթային կենտրոն այցի ժամանակ։
Հանդիպման նպատակն էր մարզի բուժհաստատությունների ու կենտրոնի միջեւ սերտ, շարունակական ու արդյունավետ համագործակցության հիմնումը՝ մասնագիտական խորհրդատվության, հադիպումների, փոխայցերի ու այլ տարբերակներով, որպեսզի հիվանդները մարզի համայնքներից սիրտանոթային կենտրոն չհասնեն ծայրահեղ վիճակում, տեղերում ժամանակին ու ճիշտ ախտորոշում, պատշաճ բուժօգնություն կազմակերպվի, իսկ սրտաբանների կատարած բժշկական միջամտություններից հետո հնարավորության դեպքում հիվանդների հետագա խնամքը կազմակերպվի մարզային ԲԿ-ներում։
Քննարկման արդյունքում որոշվեց, որ առաջիկայում Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի մասնագիտական խումբը կայցելի մարզի համայնքների բուժհաստատություններ, հանդիպումներ կկազմակերպվեն բուժանձնակազմերի հետ՝ հետագա համագործակցության ձեւերն առավել առարկայական դարձնելու համար, ինչպես նաեւ տեղերում հիվանդների ընդունելություն կկազմակերպվի։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53