Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄՍԱՎԱՃԱՌՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑԻՆ ՄԱՐԶՊԵՏԻՆ

21.01.2020

Այսօր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ընդունեց ու զրուցեց Կապան քաղաքի մսավաճառների, ինչպես նաեւ գյուղացիական տնտեսություն ունեցող մի քանի ֆերմերների հետ։

Հիշեցնենք, որ ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Սյունիքում նրանք բողոքում են  հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադիր պայմանից, եւ ներկաները մարզպետարան էին այցելել նաեւ այդ օրը։

Քանի որ Սյունիքում այս պահին միայն Կապանում գործող  մեկ սպանդանոց է մթերում կատարում, իսկ մսի հիմնական մատակարարը Գորիսի ու Սիսիանի տարածաշրջաններն են, պայմանը թե՛ ֆերմերների, թե՛ միս վաճառողների համար խնդիրներ է ստեղծել, ու ամսի 15-ից հետո վաճառակետերում միս չկա։ Գյուղացին ու մսավաճառը ինքնուրույն կենդանի անասուններ տեղափոխել չեն կարող, սպանդանոցի առաջարկած տեղափոխման, ինչպես նաեւ մորթի գներն  իրենց համար ընդունելի չեն ու կբարձրացնեն մսի արժեքը։

Հունան Պողոսյանը, գրի առնելով հանդիպման ընթացքում հնչած բոլոր փաստարկները, դժգոհությունները, խնդիրներն ու լսելով առաջարկներ,  նշեց, որ մեկնում է Երեւան՝ այնտեղ ներկայացնելու վիճակն ու քննարկելու ստեղծված կացությունից ելքի տարբերակները։

Մարզի ղեկավարն ասաց, որ միանշանակ  պետք է անցում կատարվի  սպանդանոցային ու ապահով մորթի, բայց նաեւ ընդունում է, որ այս պահին, մինչ տեղերում սպանդանոցներ կկառուցվեն, մարզը պատրաստ չէ դրան։  Մարզպետը խոստացավ մայրաքաղաքում խնդրի քննարկումներից հետո  կրկին հանդիպում նախաձեռնել ներկաների հետ։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53