Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՅԱՑԱՎ ՄԱՐԶԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

30.01.2020

Հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

Նիստին մասնակցում էին նաեւ հանձնաժողովի անդամները՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ գնդապետ ԳԱզիզյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Սիսիանի բաժնի պետ գնդապետ Ռ․Օղիկյանը, ՀՀ Սյունիքի մարզի զինվորական կոմիսար գնդապետ Ա․Մանուչարյանը, հրավիրված անձինք։

Լսելով օրակարգային հարցի մասին մարզի զինկոմի զեկույցը՝  հանձնաժողովը որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մի շարք քաղաքացիների տարկետման մասին եզրակացություն տալ։

Ի դեպ, հունվարի 30-ին մարզում ավարտվեց 2020թ․ձմեռային զորակոչը։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53