Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

31.01.2020

Հունվարի 31-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որը վարում էր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մասնակցում էին նաեւ մարզպետարանի ղեկավար կազմը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Օրակարգում ընդգրկված էին բազմաբնույթ հարցեր, որոնք վերաբերում էին անցած 2019 թվականին մարզում կատարված աշխատանքներին, համայնքապետարանների ու մարզպետարանի գործունեությանը, ինչպես նաեւ 2020 թվականին նախանշված ծրագրերին ու առկա խնդիրներին։
Մասնավորապես խոսվեց համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի (2019թ.) կատարողականի, ավարտված ու դեռեւս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների մասին, 2020թ. համար ներկայացվելիք սուբվենցիոն հայտերի բովանդակության ու ծավալների, ժամկետների մասին։ Անդրադարձ եղավ մարզի համայնքների 2019թ
եկամուտների հավաքման պատկերին, այդ թվում՝ հողի հարկի ցուցանիշներին ու ապառքներին։ Քննարկվեցին քաղաքացիական պաշտպանության եւ զորահավաքային ոլորտներում միջոցառումների իրականացմանն առնչվող հարցեր, մարզի տարածքում սպանդանոցների կառուցման եւ սպանդանոցային պարտադիր մորթի անցման հետ կապված խնդիրներ։
Խորհրդակցության ընթացքում խոսվեց նաեւ այլ հարցերի մասին, իսկ համայնքի ղեկավարները բարձրաձայնեցին իրենց մտահոգող խնդիրների մասին։
Բոլոր քննարկված թեմաների վերաբերյալ մարզպետը հանձնարարականներ տվեց։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-03 11:49:41