Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
04.02.2020
Փետրվարի 1-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Ընդունելությանը ներկայացել էր 23 հոգի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր տասներկու, աշխատանքի տեղավորման՝ ինը, բնակարանի հատկացման՝ երկու քաղաքացի:
Դրամական օգնության համար դիմած տասներկու քաղաքացիներին տրվել է դրական պատասխան:
Աշխատանքի տեղավորման մասին դիմումները վերցվել են հաշվառման, եւ ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են բնակարան հատկացնելու վերաբերյալ դիմումները: