Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
28.02.2020
Փետրվարի 27-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը մարզպետարանում քաղաքացիների ընդունելություն է կատարել։
Ընդունելությանը ներկայացել է 24 քաղաքացի:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմել էր տասնվեց, աշխատանքի տեղավորման՝ վեց, հաշմանդամության կարգի վերականգնման, պոչամբարի հետ կապված բնապահպանական խնդիրներով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության համար դիմած քաղաքացիներից 10 հոգու դիմումները բավարարվել են, չորս դիմում մերժվել է, 2-ը գտնվում են ուսումնասիրման փուլում:
Աշխատանքի տեղավորման վերաբերյալ դիմումները վերցվել են հաշվառման, եւ ուսումնասիրվում են դրանց լուծման հնարավորությունները:
Մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներում մարզպետի հանձնարարությամբ ուսումնասիրվում են հաշմանդամության կարգի վերականգնման եւպոչամբարի հետ կապված բնապահպանական խնդրով դիմումները: