Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20.03.2020

 Սյունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ,

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում Սյունիքի մարզպետարանը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների:
Խնդրում ենք syunik.tsragrer@mta.gov.am էլ. հասցեին կամ  Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration ֆեյսբուքյան էջին անձնական նամակով ուղարկել հետևյալ տվյալները
-անուն, ազգանուն, տարիք
-հեռախոսի համար, համայնք
-մասնագիտություն ( կամ որևէ հմտություն, որով կարող եք աջակցել տարատեսակ աշխատանքների իրականացմանը)

Հարկավոր են նաև մեքենաներով վարորդ կամավորներ (դիմելիս նշել մեքենայի առկայության մասին)։

Նշենք, որ կամավորները նախապես անցնելու են բուժզննում, նրանց տրամադրվելու են բժշկական դիմակներ, ախտահանիչ նյութեր:

Խնդրում ենք Ձեր տվյալներն ուղարկել ամբողջական և հնարավորինս Էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության դեպքում կարող եք զանգահարել  +374 28544283 , +37477007796 (նույնը՝ նաեւ Viber, WhatsApp) հեռախոսահամարներով և գրանցվել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:07:37