Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ

20.03.2020

 Հարգելի՛ քաղաքացիներ

Ելնելով ողջ հանրության անվտանգության հանդեպ յուրաքանչյուրիս ունեցած պատասխանատվությունից եւ ՀՀ-ում ընդունված արտակարգ դրության ռեժիմից  ու դրա հետ կապված օրենսդրական սահմանափակումներից՝ Սյունիքի մարզպետարանը կրկին հորդորում է

·         Բացառել զանգվածային միջոցառումները, հավաքներն ու  մարդկային կուտակումները։

·         Տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ պահպանելով սեփական անվտանգության, հիգիենիկ, ախտահանիչ միջոցառումների իրականացումը։

·         Հնարավորինս ձեր ու ձեր աշխատակիցների աշխատանքն ապահովել հեռավար պայմաններում՝ տնից։

·         Հանրային վայրերում պահպանել սոցիալական հեռավորությունը ձեր ու մյուս մարդկանց միջեւ։ 

·         Սուր շնչառական վարակների նշանների դեպքում (չոր կտրուկ հազ, 37 աստիճանից բարձր ջերմություն, շնչահեղձություն) ինքնամեկուսանալ ու չզբաղվել ինքնաբուժությամբ, անհապաղ հեռախոսով կապվել ձեր ընտանեկան բժշկի կամ տարածքային պոլիկլինիկայի բժշկի հետ։

·         Տրանսպորտային միջոցներով ուղեւոր փոխադրող անհատներին (տաքսիստներ)՝ խստորեն հետեւել ախտահանման կանոններին ու անվտանգ ուղեւորափոխադրման ցուցումներին։

·         Հիշեցնում ենք, որ հայտարարված Արտակագ դրության ռեժիմում   արգելվում են  հանրային միջոցառումները, եթե դրանց մասնակցում են 20 եւ ավելի անձինք:

         Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

·         Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություններ կազմակերպելուց առնվազն 12 ժամ առաջ անհրաժեշտ է այդ մասին տեղեկացնել համապատասխան համայնքի ղեկավարին եւ Ոստիկանության տարածքային բաժնին՝ վերջիններիս կողմից սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումերի կազմակերպման եւ դրանց պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով։

·         Արտակարգ դրության ժամանակ հոգեհանգստի կամ հուղարկավորության արարողություններ կազմակերպելիս պետք է  խստագույնս պահպանել փակ տարածքում միաժամանակ 20 հուգուց ոչ ավելի մարդկանց ներկայության արգելքը՝ ապահովելով օդափոխության, սոցիալական հեռավորություն պահպանելու, ձեռքով չբարեւելու, չհամբուրվելու, չգրկախառնվելու, անձանց հետ անմիջական կոնտակտը բացառող, անձնական հիգիենայի եւ սանիտարահամաճարակային այլ կանոնները։

ՀԻՇԵՑՈՒՄ

Եվ արտակարգ դրության ժամանակ արտակարդ դրության իրավական ռեժիմը խախտելը, այսինքն՝ սահմանված միջոցառումներին եւ սահմանափակումներին չենթարկվելը հանգեցնում է վարչական պատասխանատվության` վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.3 հոդվածի համաձայն։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:08:53