Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

23.03.2020

 2020թ մարտի 16-ից մինչ օրս Սյունիքի մարզի համայնքներում սոցիալական տարբեր խմբերի (պարենային եւ ոչ պարենային ապրանքներ) տրամադրված օգնության մասին։

·         «ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԲԿ

«Առաքելություն Հայաստան» հասարակական բարեգործական կազմակերպությունն իր  Կապանի եւ Սիսիանի ցերեկային կենտրոնների կողմից սպասարկվող շահառուներին (Կապանի՝ 159 եւ Սիսիանի՝ 119) մեկ ամսվա համար տրամադրել է չոր սնունդ (ալյուր՝ 3 կգ, ձու՝ 10 հատ, նրբերշիկ՝ 1 տուփ, բրինձ՝ 1 կգ, հնդկաձավար՝ 1 կգ, վերմիշել՝ 1 կգ, շաքարավազ՝ 1 կգ, ոսպ՝ 1 կգ, բուսական յուղ՝ 1 լիտր, կարտոֆիլ 3 կգ, սոխ՝ 1 կգ, խտացրած կաթ՝ 2 տուփ, մսի պահածո՝ 2 տուփ:

·         ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Կապան համայնքում կարիքավոր ընտանիքներին օգնություն է տրամադրվել 1 ֆիզիկական անձի կողմից, որի մի մասը բաշխվել է երկու միայնակ կենսաթոշակառու հաշմանդամների՝ յուրաքանչյուրին՝ 3 տուփ խմորեղեն, 1 կգ ալյուր, 1 կգ ոլոռ, 1 կգ շաքարավազ, 1 կգ բրինձ, 1 կգ հնդկաձավար, 1 կգ ոսպ, 1 կգ մակարոնեղեն, 0,5 կգ արագ   եփվող ձավար, 1 լիտր ձեթ։ 

  • ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Քաջարանի համայնքապետարանն իր միջոցներով աջակցել է ընտանիքների ապահովության գնահատման համակարգում հաշվառված միայնակ, չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած 50 ընտանիքների։ Տրամադրվել են պարենային եւ ոչ պարենային ապրանքների, ախտահանիչ եւ անհատական պաշտպանիչ միջոցների ծանրոցներ։

·         ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ

«Բարի Մամա» ՀԿ-ի նախաձեռնությամբ Գորիս համայնքում սննդի ծանրոցներ են տրամադրվել 40 ընտանիքների, այդ թվում՝ բազմազավակ այն ընտանիքներին, որոնք ունեն հաշմանդամ երեխաներ եւ խնամքի կարիք ունեցող տարեցներին։ Յուրաքանչյուր փաթեթի արժեքը 10000 ՀՀ դրամ է,  ներառում է հնդկաձավար, ձու, բրինձ, մակարոն, ձեթ, յուղ, խտացրած կաթ, աղ, ալյուր, շաքարավազ, թեյ, օճառ, տոմատի մածուկ, թխվածքաբլիթ, կոնֆետ։

·         ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔ

Սիսիան համայնքի միայնակ չաշխատող թոշակառուներից բաղկացած 93 ընտանիքի տրվել է 2 փաթեթից բաղկացած պարենային օգնություն «Բայազետ» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Մոմջյանի տրամադրած սննդային փաթեթը պարունակում է նրբերշիկ, ապխտած միս, սուջուխ, շոգեխաշած միս, իսկ համայնքապետարանինը՝ կաղամբ, ոսպ, բրինձ, շաքարավազ, հնդկաձավար, մակարոն, վաֆլի, ձեթ, անուշաբլիթ, ձու:

·         ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔ

 Տեղի համայնքապետարանի կողմից համայնքի 27 ընտանիքների (110 բնակիչ) տրամադրվել են սննդի (հնդկաձավար, ձավար, շաքարավազ, կարագ, հավի կրծքամիս, պանիր, ձեթ, թխվածքաբլիթ, բրինձ, շոգեխաշած տավարի միս, ջեմ, կոնֆետ, բնական հյութ, աղ, կաղամբ, բազուկ, կարտոֆիլ, մակարոն, ոլոռ, ոսպ) ծանրոցներ, յուրաքանչյուրին՝ մոտ 20 կգ քաշով։

·         ԳՈՐԱՅՔ ՀԱՄԱՅՆՔ

Գորայք համայնքում միայնակ թոշակառուներին օգնություն հատկացնելու համար համայնքապետարանին պարենային եւ ոչ պարենային ապրանքներ են տրամադրել հետեւյալ իրավաբանական անձինք

1.      «Կայուր ՀԷԿ » ՍՊԸ տնօրեն Սերգեյ Սահրադյան,

2.      «ԱՄՄԱ » ՍՊԸ տնօրեն Արսեն Թորոսյան,

3.       ԱՁ Սլավիկ Հայրապետյան,

4.      « Ս.Կ.ԿԱԶ» ՍՊԸ տնօրեն Արտյոմ Գրիգորյան,

5.      «Բորիսովկա» ՍՊԸ տնօրեն Մյասնիկ Գրիգորյան

6.       «ՆՈՐԱՇ» ՍՊԸ տնօրեն Մհեր Հովհաննիսյան

7.       «Քանար» ՓԲԸ տնօրեն Վաղինակ Աթաբեկյան։  

Օգնությունը ստացել են համայնքի 6 միայնակ թոշակառուներ եւ ծնողազուրկ երեխաներ խնամող մեկ ընտանիք։ Օգնության մեկ բաժինը ներառում է 2-3 լիտր բուսական յուղ, 1 բաժին կարագ, 4 տուփ թթվասեր, 1-ական տուփ բրինձ, հնդկաձավար, ոսպ, ոլոռ,  2 տուփ մակարոն, 2 կգ պանիր, 1 կգ կաթնաշոռ, 1 կգ կենդանական յուղ,  1-ական տուփ թեյ եւ սուրճ, 7 հատ թուղթ, 2 տուփ թխվածքաբլիթ եւ անուշաբլիթ, 4 տուփ ձկան պահածո, 6 հատ ձու, 2 կգ ալյուր, 2 բանկա տոմատ, 1 բանկա խտացրած կաթ, 1,7 կգ կոնֆետ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-03 11:49:41