Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
20.04.2020
ՀՀ Սյունիքի մարզի համայնքներում սոցիալական տարբեր խմբերի պարենային եւ ոչ պարենային ապրանքների բաշխման վերաբերյալ /2020թ․ ապրիլի 13 – ապրիլի 20/։
• Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմը Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի համայնքերի 5 եւ ավելի երեխա ունեցող նպաստառու 50 ընտանիքների հատկացրել է սննդի փաթեթներ (Կապան՝ 3, Գորիս՝ 19, Սիսիան՝ 20, Մեղրի՝ 8)
• «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն մարզի 8 համայնքների սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրել է 3600 հատ հավկիթ։
ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Սիսիան համայնքում մեկ գործարարի կողմից՝ 2 ընտանիքի, մեկ գործարարի կողմից 3 ընտանիքի տրամադրվել են սննդի փաթեթներ։
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
• Գորիս խոշորացված համայնքի 135 ընտանիքների (բազմազավակ ընտանիքներ, միայնակ տարեցներ, զոհված ազատամարտիկների սոցիալապես անապահով ընտանիքներ ) տրամադրվել են սննդի եւ հիգիենիկ պարագաների փաթեթներ։
• Լիբանանահայ, Բիքֆայայի քաղաքային խորհրդի անդամ Վահե Քալինջյանը սննդի եւ տնտեսական ապրանքների ծանրոցների տեսքով աջակցություն է ցուցաբերել Գորիս համայնքի 15 կարիքավոր ընտանիքի